05 07 2021

Ո՞վ է այս մորուքավոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարվել մեր նախնիների հայրենիքից․ Արամ Գաբրելյանովը՝ Փաշինյանի մասին

Ո՞վ է այս մորուքավոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարվել  մեր նախնիների հայրենիքից․ Արամ Գաբրելյանովը՝ Փաշինյանի մասին

Մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովն իր  թելեգրամյան ալիքում գրել է․

 «Զգացմունքներն անցան: Եկել է ժամանակը Հայաստանում վերլուծելու իրավիճակը. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով ՀՀ–ում հետընտրական իրավիճակին։

«Առաջին տպավորությունը. հաղթել է կապիկների մորուքավոր արքան: Ավելի ճիշտ ոչ թե այդպես, այլ հայրենասերներն են պարտվել: Ոչ մեկ չկա՝ մեղադրելու: Միայն ինքներս մեզ:

Քոչարյանի դաշինքը հիանալի PR արշավ է իրականացրել: Ամեն ինչ իր տեղում է, կարգախոսներ, հանրահավաքներ, տեսանյութեր: Զրո բողոք. բայց «դաշտային» աշխատանքը լիովին ձախողվել է: Նրանք, ովքեր աշխատում էին «դաշտում», ես նրանց չեմ ճանաչում,  լիովին պատրաստ չէին նման ընտրարշավի, երբ «կապիկներն» օգտագործում էին իշխանության մեջ գտնվող բոլոր անձանց շահարկելու և ճնշելու համար: Մի խոսքով, զրո մենեջմենթ:

Ի՞սկ հետո ինչ է լինելու։ Հետո արդեն` պայքար իրենց էթնիկ պատկանելության համար: Ավանդույթների պահպանման համար: Իրենց կրոնի պահպանման համար:

Մի անգամ մանուկ ժամանակ, երբ հայրս խստորեն պատժեց ինձ, ես հարցրեցի տատիկիս՝  ե՞րբ կարելի է չհնազանդվել հայրիկին:

Նա պատասխանեց. եթե հայրդ ասում է, որ պետք է հրաժարվես քո Աստծուց, քո դավանանքից, ընտանիքից, միայն այդ դեպքում կարող ես հայրիկին ասել` ոչ:

Ո՞վ է այս մորուքավոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարվել մեր Աստծուց՝ մեր նախնիների հայրենիքից: Դեռ ամեն ինչ առջևում է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ