03 07 2021

Հունաստանը չեղարկել է երկիր այցելելու սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար

Հունաստանը չեղարկել է երկիր այցելելու սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար

Հունաստանի Քաղաքացիական ավիացիան ևս հինգ երկիր է ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն ազատվում են Հունաստան մուտք գործելու սահմանափակումներից:

Ինչպես տեղեկացնում է Greek City Times-ը, խոսքը Հայաստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բրունեյի մասին է: Ավելի վաղ այդ ցանկում ընդգրկվել էին Եվրամիության և Շենգեն գոտու երկրները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ