04 03 2024

Հայաստանի հետ ստորագրել ենք ռազմական համագործակցության ծրագրեր․ Հունաստանի ՊՆ



ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն  Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս  Դենդիասը հայտարարեց․

«Թույլ տվեք անկեղծ լինել՝ պատմությունը մեզ միավորում է, մենք միևնույն ողբերգության միջով ենք անցել, հալածանքների ու հետապնդումների, ցեղասպանությունների միջով ենք անցել։ Եվ սա իսկապես տեղծել  է շատ ամուր կապեր։ Այսօրվա ընթացքում, անշուշտ, այցելելու եմ Ցեղասպանության հուշահամալիր։ Մեր հարաբերությունը կարևորվում է նաև Հունաստանում բարգավաճող հայ համայնքով, ինչպես նաև հունական համայնքով՝ Հայաստանում։ Այսօր ականատես ենք մի շատ դյուրագրգիռ միջավայրի։ Տեսնում ենք, որ մի շարք դաշնագրեր, ՄԱԿ-ի մի շատ կանոնակարգեր են խախտվում։ Աշխարհը պետք է ամուր համայնք ստեղծի այս ամենի դեմ պայքարելու համար»։

Նա նշեց, որ Պապիկյանի հետ քննարկել են, թե ինչպես կարող են տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնել.«Ստորագրել ենք այս տարվա շրջանակում ռազմական համագործակցության ծրագրեր, որը երկու երկրների Զինված ուժերին ավելի կսերտացնի։ Նախկինում էլ ՀՀ Զինված ուժերից վերապատրաստվել են Հունաստանում, և մենք հույս ունենք, որ կկարողանանք շատերին հյուրընկալել մեզ մոտ։ Մենք նախատեսում ենք հաջողված, նորարարական ձեռքբերումներ՝ պաշտպանության ոլորտում։ Մենք օրենսդրական նոր բաղադրիչ ունենք, որը նպաստում է Հունաստանում ռազմական նորարարությանը և շատ ուրախ կլինենք, եթե հայկական ընկերությունները, որոնք հետաքրքրված են դրանով, մասնակցեն»։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Հունաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ իրենք համոզված են՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ  ճանապարհով.«Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության այս տարածաշրջանում։ Ուստի մենք կողմ ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքի շրջանակներում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ