01 07 2021

Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել. Տիգրան Աբրահամյան

Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել. Տիգրան Աբրահամյան

Զորացրման գործընթացը մեկնարկել է՝ բարի վերադարձ մեր տղերքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջնային հարցը, որ շարունակում է «օդում կախված մնալ», Արցախի Պաշտպանության բանակի համալրման, մարտունակության վերականգնման, թիրախային փոփոխությունների և անվտանգային նոր միջավայրի կառուցումն է։

Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որից էլ պետք է բխի հայկական զինուժի բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև՝ ձևավորվի դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերությունների օրակարգը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ