01 07 2021

Բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջինը կիրառել սեփական թիմի դեպքում․ Սոֆյա Հովսեփյան



Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո խիստ անհրաժեշտություն էր կադրային փոփոխությունները, որը պետքէ լիներ հենց առաջին դեմքով՝ վարչապետ և կառավարություն։ Պետք է փոխվին այն անձինք, որոնք անգործության արդյունքում այդպես եղավ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատագամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Այսօր նույն մարդկանց տեսնում ենք պատասխանատու պաշտոններին

Պատգամավորը նկատեց, որ եթե գործող ուժը ցանկություն ունենար բարելավվել կառավարությունը, կբերեր կարողունակ կադրերի:

«Եթե այս թիմը կարողունակ լիներ, ապա 4 տարվա մեջ չէր մսխի այն հեղափոխությունը, չէր դառնա նախորդներից բեթար, ամենաթողություն եղավ, անունն էլ՝ թավշյա մանդատ, որը փոխարինում ենք պողպատե մանդատով»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Օրեսնդիր մարմնի անդամի խոսքով՝ բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջինը կիրառել սեփական թիմի դեպքում: Նա միաժամանակ նկատեց, որ պողպատե մանդատի մասին խոսք լինել չի կարող, խոսքը վրեժխնդրության, անձնական ամբիցիաների, պետականությունը հարյուրերորդական տեղում դնելու և միայն սեփական ամբիցիաներն առաջ տանելու մասին է:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ