ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար.
«Սա տանտիրոջ և արցախցի վարձակալության միջև կնքված պայմանագիր է։ Մտածված եմ անունները հանել և այլ տվյալներ կտրել, քանի որ խեխճերը վախենում են դրսում մնալ: Սա ողջ բովանդակային մասն է, որի համար էս տան տիրոջը կարելի է պարզապես պատասխանատվության ենթարկել։ Վարձակալության ունի միայն պարտականություններ և ոչ մի իրավունք, իսկ տանտերը որևէ պարտականություն չունի, բայց մի լիքը իրավունքներ... Անաստված սրիկայություն ... Տունը դատարկ է, մահճակալ չկա և խոստացել է տալ, բայց միայն վարձն է գալիս վերցնում ու ոչինչ չի բերում։ Սարսափելին այն է, որ տան մեջ ապրում է մի աղջիկ իր երկու և հինգ տարեկան բալիկների և հաշմանդամություն ունեցող սկեսրոջ հետ, իսկ ամուսինը ծանր այրվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Էդ խեղճ աղջկա համար մահճակալ էի գտել, բայց փող չգտավ, որ բանվոր վարձի, մեքենա վարձի, գիշերով էդ ապրանքը տանի տուն։ Բնական է, որ չի կարող աշխատել ու խելագարվում է մենակ վազելով։ Դեղորայքը թանկարժեք, տան վարձը թանկ, դե պիտի տա ու վազի, դեռ հարց է, թե ամուսինը երբ կդառնա աշխատունակ։ Ինչևէ, որքան պատմեմ էլի պատմելու է, եթե կան մարդիկ, որ կարող են օգնել գոնե տան վարձի գումարը մի քանի ամսով հովանավորելով, երախտապարտ կլինենք։ Խնդրում եմ միացեք։ Իսկ էս տանտիրոջը, ինչ էլ ասեք հասնում է...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը