30 06 2021

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Նյու Ջերսին դարձել Է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը, որն այսօր ճանաչել է Արցախի անկախությունը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

 

Ըստ հաղորդման՝ Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։

Բացի Արցախի անկախության ճանաչումից, 71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ