18 01 2022

Լիպարիտյանին ասել եմ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը գուցե դուք չտեսնեք. Բեգլարյան



Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, և այդ հեռանկարի երաշխիքն Արցախի հողի վրա ապրելն ու արարելն է։ 2021–ի ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ժիրարյր Լիպարիտյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված «սպիտակ թուղթ» փորձագիտական եզրակացությունից, որտեղ նշվում է, որ Արցախի անկախությունը հեռանկար չունի։

«Մենք մեր հետևողականության շնորհիվ պետք է կարողանանք պրոֆեսիոնալ, արդյունավետ կերպով մեր պետականությունն ամրապնդել։ Բավականին երկար ճանապարհ է մեզ սպասում, սակայն ես համոզված եմ, որ մենք կհասնենք մեր առջև դրված արդյունքներին»,- նշեց ԱՀ պետական նախարարը։

Բեգլարյանը մանրամասներ ներկայացրեց Լիպարիտյանի հետ քննարկումից․

«Ժիրայր Լիպարիտյանին ասացի, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը միգուցե դուք չտեսնենք (քանի որ ինքը 70-ն անց է), բայց ես համոզված եմ, որ այդ պահը լինելու է։ Դա մի քանի տարվա հարց չէ, միգուցե տասնամյակների հարց է, որը հնարավոր է հաջողել, եթե մենք համապատասխան համառությունը, հեռատեսությունը և պրոֆեսիոնալիզմն ունենանք»,- պատմեց Բեգլարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ