Այսօր՝ հունիսի 28-ին կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում անհետ կորածների և ռազմագերիների հարազատներն ու ծնողները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ։
Լրագրողների հետ զրույցում անհետ կորածների հարազատներից նշեց, որ այս պահին կառավարությունից ակնկալում են քայլեր, իրենց որդիներին գտնելու ուղղությամբ և չեն հեռանա քանի դեռ հստակ պատասխան չունեն իրենց հարցերին և եթե Փաշինյանի հետ հանդիպումը իրենց չգոհացնի ավելի խիստ մեթդոնրի կդիմեն։
«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,- նշում է անհետ կորածի մորեղբայրը։
Նշենք, որ կառավարությունից հարազատներին հայտնել են, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել նրանց հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը