23 06 2021

ՔՊ-ի ստացած 71 մանդատները ԱԺ-ում 2/3 չեն կազմում. Վարդան Պողոսյան

ՔՊ-ի ստացած 71 մանդատները ԱԺ-ում 2/3 չեն կազմում. Վարդան Պողոսյան

Այս պահին ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ եթե չի դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա պառլամենտում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխելու: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ խոսելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների և հետագա զարգացումների մասին:

Նշենք, որ ՀՀ մոտ 70 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է անցկացվում և ըստ տարածված տեղեկության՝ արդեն կան դեպքեր, երբ «Հայաստան» դաշինքին ընտրած քվեաթերթիկները մի քանի անգամ ավելի պակաս են հաշվել:

«Եթե «Հայաստան» դաշինքի ձայները քիչ են ներկայացվել, և եթե նման պատկեր լինի նաև մնացյալ ընտրատեղամասերում, ապա բնականաբար մինչ ՍԴ դիմելը ԿԸՀ-ն մի քանի իրավունք ունի և կարող է անգամ վերաքվեարկություն պահանջել այն քվեատեղամասերում, որտեղ եղել են այդ խախտումները: ԿԸՀ-ն բազմաթիվ լծակներ և իրավական հնարավորություններ ունի՝ ընտրությունների վերաբերյալ իր որոշումներն իրականացնելու»,-ասաց նա:

Սահմանադրագետը նշեց, որ խորհրդարանում ընդդիմությունը պետք է կազմի 1/3 մասը, և այս պահին եղած տվյալների համաձայն՝ «Հայաստան» դաշինքին պետք է ավելացվի երկու լրացուցիչ  մանդատ, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները 1/3-ից պակաս չլինեն:

Պողոսյանը նշեց, որ ըստ օրենքի և ըստ նրա հաշվարկների՝ չի լինելու այնպես, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունենա:

«ՔՊ-ն չի կարող ասել, որ խորհրդարանական մեծամասնություն է, եթե նման բան անեն, ապա այս արմատական ընդդիմությունը իրավունք ունի ՍԴ դիմել և հարցը քննել»,-ասաց սահմանադրագետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ