22 06 2021

Գեղարքունիքում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ. Արտակ Դավթյան



Գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը` անդրադառնալով որոշմանը, որ Գեղարքունիքում պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները և զորքերը, ինչպես հայտնել էր Փաշինյանը՝ պետք է հետ քաշվեն:

«Այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա: Այն միայն մեր կողմից ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններն ընթանում են: Լինելու է այնպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական, թե երբ կլինի՝ ժամնկետի առումով և կատարման բուն տեխնիկական հարցերով, կասվի»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ