21 06 2021

Արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ Tert.am



Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Քաղաքացիներից մեկը բողոքի ակցիայի ընթացքում նշեց, որ ցավոք շատ քաղաքացիներ սխալվել են՝ ընտրելով Արայիկ Հարությունյանին:

«Մեզ բոլորիս Արայիկ Հարությունյանը թողեց մի կողմ և կանգնեց կապիտուլյանտի կողքին հանուն փողի և իշխանության: Այս ժողովուրդը վաղը և մյուս օրը քառակի անգամ ավելի շատ է լինելու այստեղ»,- ասաց քաղաքացին:

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացին նաև անդրադարձավ Հայաստանում հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Յոթ ամիս է անցել այս պատերազմից հետո, և Արցախը հանձնած կապիտուլյանտը, Հայաստանում ընտրություններ կազմակերպելով, փորձում է վերարտադրվել և իմանալով, որ գրեթե ողջ ժողովուրդը չի ուզում լսել անգամ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, Արայիկ Հարությունյանը, կրակի վրա բենզին լցնելով, երեկ գտնվել է ՔՊ-ի շտաբում և մեր էմոցիաների վրա է խաղում»,- ընդգծեց քաղաքացին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ