Ցանկացած գրառում, ավելորդ նշում, որ կլինի քվեաթերթիկի վրա, քվեաթերթիկը կդարձնի անվավեր: Սակայն դա չի վերաբերում տպագրությանը վերաբերող խնդիրներին. տպագրական թերությունների պատճառով չի կարելի քվեաթերթիկը անվավեր ճանաչել: Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Պետք է հաշվի առնել, որ մենք սեղմ ժամկետներում տպել ենք մոտ 70 մլն քվեաթերթիկ, և իհարկե կլինեն թվեաթերթիկներ, որոնց վրա կլինեն տպագրական թերություններ: Դրա պատճառով քվեաթերթիկը անվավեր չի կարելի ճանաչել»,- ասել է Սմբատյանը:
Նա հավելել է, որ եթե ծրարում լինի մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն այն քվեարթերիկը, որի վրա կլինի դրոշմանիշ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը