18 08 2018

Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա

Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Այս մասին օգոստոսի 18-ին որոշվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հարցերը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները մինչև օգոստոսի 29-ը կարող են ԿԸՀ ներկայացնել մասնակցության փաստաթղթերը, գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է, իսկ քարոզարշավի ժամկետը կրճատվում է. «Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին»,- նշեց Սմատյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ