Անցնող 12 օրվա ընթացքում «Հայաստան» դաշինքը եղավ մեր հանրապետության բոլոր մարզերում։ Մենք ներկայացրեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհները և ուղիները, խոսեցինք մեր ծրագրերի մասին։ Այս մասին Հանրապետության Հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Անցնող օրերի ընթացքում մենք առավելապես անտեսեցինք հակառակ կողմի զրպարտությունները, վայրագությունները, գոռգոռոցները։ Մենք հիմարությունների վրա ժամանակ չծախսեցինք։ Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից։ «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը