«Ես կարծում եմ՝ առաջին հերթին փորձելու ենք արժանապատիվ երկխոսության մեջ լինել մեր հիմնական արտաքին գործընկերների հետ, փորձելու ենք ամրապնդել Զինված ուժերը և փորձելու ենք այս բոլոր գործընթացներին նաև դաշնակից դարձնել մեր հասարակությանը՝ մերժելով պառակտումը, ներքին ագրեսիվությունը, անհանդուրժողականությունը»,- News.am-ի զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը:
«Այս պահի դրությամբ մենք պետք է հասկանանք Արցախի հետ կապված զարգացումներն ինչո՞ւ են այս հանգրվանին հասել, ի՞նչ չերևացող գործընթացներ են տեղի ունեցել և այսօրվա այս ապիկար իշխանությունն ի՞նչ պարտավորությունների տակ է մտել ընդհանարապես, որոնց մասին մենք տեղյակ չենք: Դրանից հետո նոր հասկանալ՝ իրականում ի՞նչ ունենք և դեպի ո՞ւր պետք է շարժվենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը