17 06 2021

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ստացել է շուրջ 20 ահազանգ՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի մասին

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ստացել է շուրջ 20 ահազանգ՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի մասին

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հունիսի 17-ի առավոտից ստացել է շուրջ 20 ահազանգ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ահազանգերը վերաբերում են թե՛ Երևան քաղաքին և թե՛ մի քանի մարզերի, դրանք վերաբերում են դպրոցներին, մանկապարտեզներին, պետական բուժհաստատություններին, մարզպետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նախարարություններին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությանը և դրա կազմում գործող ռազմական ոստիկանությանը։

Այս պահին նպատակահարմար ենք համարում հրապարակել երկու դետալացված ահազանգեր․

1) Լոռու մարզից, էքսկուրսիայի պատրվակով, Երևան են բերվելու երեխաներ, որոնց պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Մեքենաները կայանվելու Շահումյանի հրապարակում։ Երեխաների ծնողների առնվազն մի մասը տեղյակ չէ, որ իրենց երեխաներին պատրաստվում են մասնակից դարձնել հանրահավաքին։

2) Կոտայքի մարզից վարչական ռեսուրսի գործադրման եղանակով հավաքին մասնակցող անձանց ասվել է, որ նրանք պետք է հավաքվեն Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ «ներկա» ստանալու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ