Բնակչության կուտակած վարկերի սպասարկման հետ կապված առաջացած բարդ խնդիրը լուծելու երկու եղանակ կա: Այս մասին Ավշարի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«2018-ից հետո իշխանություններն այնպիսի խոստումներ բաժանեցին, որ բնակչությունը հսկայական սպասումներ ուներ, կախարդական փայտիկի պես: Արդյունքում, բնակչության մի մասը հսկայական վարկեր ստացավ: Սպառողական վարկերի աճը շուրջ 30 տոկոս է: Բայց երբ տնտեսությունը սկսեց անկում ապրել, վարկերի սպասարկումը և տոկոսների մարումն անհնար դարձավ: Իշխանությունները խաբեցին ժողովրդին «պայծառ ապագայով»: Վարկն անհաթահարելի ծանրաձող է դարձել:
Իշխանափոխությունից հետո մենք պետք է ուսումնասիրենք խնդրի մասշտաբները: Բայց պետք է մարդկանց կողքին լինել: Նույնն է գյուղացիների համար վարկերի դեպքում: Կարծում եմ` կա երկու ճանապարհ. կա՛մ պետությունը մասամբ է ստանձնում է վարկերի սպասարկումը, կա՛մ սուբսիդավորում է գյուղացիներին: Մենք կմտածենք, թե ինչպես կանխել մարդկանց սև ցուցակում հայտնվելը: Այժմ կա տոկոսների սուբսիդավորման ծրագիրը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել շեմը և հնարավորություն տալ սկսել նոր էջից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը