Իջևանում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացիների հետ հանդիպմանը ներա էր նաև շաետրին հայտնի դարձածլ իջևանցի Սևադա Ղուկասյանը, որը հայտնի դարձավ էշով ԱԺ-ի մոտ իրականացրած ակցիայից ու դրան հետևած հետապնդումներից հետո։
«Աստղ ես դարձել, աստղ»,-տեսնելով հարցի համար բարձրախոսը վերցրած տղամարդուն՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Ինձ հետ ավելի շատ են ուզում նկարվել, քան Ձեզ հետ, պարոն նախագահ»,-ասաց Սևադան, ինչից հետո դահլիճում երկարատև ծիծաղ էր։
«Հարցեր չունեմ տալու, լսել եմ դաշինքի ծրագիրը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես հավատում եմ դրան։ Ուղղակի մի խնդրանք ունեմ, երբ այս ամենն ավարտվի, մեր հաղթանակը դե յուր գրանցվի, դրան (Փաշինյանին-խմբ.) մի քանի օրով ինձ տվեք էլի։ Խոստանում եմ հետո անվնաս հանձնել մեր իրավապահ մարմիններին։ Ուղղակի մեր ազգային ավանդույթը մի հատ վերականգնենք»,-ասաց քաղաքացին։
«Էն էշին հո չե՞ն կալանավորել»,- կատակով հարցրեց Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև նշեց․ «Այսօր Բերդ քաղաքում Տեր հայրը մի հետաքրքիր բան ասաց՝ շաշը չի ամաչում, շաշի տերն է ամաչում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը