Ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 12-ին, ոչ իշխանական լրատվական աղբյուրների տարածած լուրերից հայտնի դարձավ, որ Սյունիքի՝ Սիսիանի շրջանի Սև լճի հատվածում, ապա նաև՝ Գեղարքունիքի մարզի՝ Վերին Շորժայի ու Կութ գյուղերի հատվածներում ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և հարյուրավոր մետրերով առաջ շարժվել, գործնականում՝ զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի որոշակի մաս:
Հայաստանի իշխանություն հանդես եկող նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները անմիջապես սկսեցին վիրավորել ու պախարակել այդ տեղեկությունները տարածողներին, սկսեցին մեղադրել ընդդիմադիրներին, թե՝ սուտ տեղեկություններ են տարածում: Մի խոսքով, նիկոլականները ինտենսիվորեն սկսեցին ստել ու ատելություն տարածել, և այդ թեմայով սսկվեցին միայն այն բանից հետո, երբ իրենց պողպատատնազ դավաճանապետը մայիսի 12-ի երեկոյան հաստատեց, որ այո, նման բան եղել է, այո, ադրբեջանական զինուժը, մի քանի հարյուր հոգով, մի քանի հարյուր մետր մեր երկրի տարածք են մտել և դեռ այնտեղ են:
Ի՞նչ է կատարվել դրանից հետո:
Իսկ դրանից հետո տեղի են ունեցել հետևյալ հիմնական իրադարձությունները:
ՀՀ իշխանություն համարվող դավաճանական հանցախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի քանի անգամ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, նման իրավիճակը գնահատել է անընդունելի և այլն, դիմել է ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին, խոսվել է անգամ ՄԱԿ-ին դիմելու մասին և այլն և այլն, բայց թշնամուն հետ քշելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելուն նպատակաուղղված ոչ մի ռեալ գործողույթուն չի կատարել:
Այսինքն, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի գլխավորած խունտայի կողմից հնչել են բացառապես հայտարարություններ, նույնիսկ ինչ-որ «հանճարեղ» պլան է նա առաջարկել ու էլի՝ «և այլն, և այլն»:
Գործնականում, բացահայտվել է, որ իշխանություն համարվող խմբակի որոշմամբ, հրահանգ է իջեցվել, որ հայ զինվորականները զենքով չդիմակայեն թշնամուն:
Բացահայտվել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը նախնական համաձայնություն է տվել՝ թուրքերի հետ ստորագրելու մի պայմանագիր, որով հայերից պետք է խլվեն ու թուրքերին տրամադրվեն Հայաստանի մի շարք գյուեր՝ իրենց շրջակայքով:
Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, որն ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի նոր կապիտուլյացիոն ակտ, դավաճանական և հակահայկական համաձայնություն՝ մեր ազգի ու պետության ոչնչացման նպատակ հետապնդող թշնամու հետ:
Ավելին, անցած 1 ամսվա ընթացքում, թշնամու կողմից միտումնավոր արձակած կրակոցներով սպանվել է մեկ հայ զինծառայող, իսկ դրա հաջորդ օրը թշնամին գերեվարել է ևս 6 հայ զինվորականի:
Ի լրումն, անցած 1 ամսվա ընթացքում թշնամին ավելի ու ավելի է առաջ շարժվել ՀՀ տարածքում՝ վերը նշված տեղամասերում: Այսինքն, մայիսի 11-ի, լույս 12-ի գիշերը գրաված պլացդարմները թշնամին խորացրել է, հագեցրել ծանր տեխնիկայիով, ինժեներական աշխատանքներ է տարել, համալրել զորաքանակով, ամրացել, ըստ որում, արդեն ոչ թե մի քանի հարյուր, այլ մինչև 3-3,5 կիլոմետր խորանալով ՀՀ ինքնիշխան տարածքում: Իսկ ինչո՞ւ այդպես չանեն, եթե իրենց գործակից Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հասկացնում է, որ չի պատրաստվում ոչինչ անել դրա դեն ու չի՛ անելու:
Ընդհանուր տպավորությունն այն է, որ թշնամին, որոշակի գործողությունների է նախապատրաստվում: Չի կարելի բացառել, որ եթե առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համար առավել աննպաստ պատկեր արձանագրվի, ինչն արդեն տեսանելի է, ապա նրա թուրք-ադրբեջանական գործընկերները, եթե չասենք՝ գործակիցները կարող են հրահրել մարտական գործողություններ՝ նպատակ ունենալով ա) մասնատել ՀՀ-ն, բ) հնարավորինս աջակցել իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանին՝ երկրում խառնակ վիճակ ստեղծելու և ընտրություններն ու դրանց արդյունքները չեղարկելու համար:
Հայրենիքի ազատագրումը հրամայական է: Եվ այն իրականացնելու համար իսկապես պահանջվում է բոլորիս մասնակցույթունը, անհաղորդ չմնալը: Եվ այդ հրամայականի իրագործումը, ազատագրումն օբյեկտիվորեն պետք է սկսել Երևանից, ավելի կոնկրետ՝ թիվ 1 կառավարական շենքից՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա հանցավոր ու դավաճանական խմբոնին իշխանությունից զրկելով:
Հակառակ դեպքում արդեն ամեն ինչ իմաստազրկվելու է, իսկ խոսակցություններն էլ կարող են լինել սոսկ Հայաստանի տապանաքարը տեղադրելու մասին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը