11 06 2021

Հանրահավաքն էլ ինձնից, ժողովուրդն էլ․ Բերդավանում մարդաշատություն են ապահովում Փաշինյանի համար



 

ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում պետք է այցելի Տավուշի Բերդավան համայնք։

Բանն այն է, որ հանրահավաքը նախատեսված է ժամը 16։00-ին, բայց հանդիպումից երկուսուկես ժամ առաջ արդեն ավտոբուսներ են աշխատում մարդկանց տեղափոխելու համար, աշխուժություն է գյուղում, և գյուղացիներն ասում են, որ հավաքին եկած մեծ թվով մարդկանց առաջին անգամ են տեսնում իրենց գյուղում։

Ըստ ամենայնի, նրանք պետք է ապահովեն մարդաշատության ֆոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ