09 06 2021

Այստեղ քննարկելու հարց չկա, բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ. Գորիսի փոխքաղաքապետ. 168.am

Այստեղ քննարկելու հարց չկա, բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ. Գորիսի փոխքաղաքապետ. 168.am

Թե ո՞վ է բանակցել՝ այստեղ քննարկելու հարց չկա, բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Այս մասին 168.am-ի  հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով նախօրեին գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու փաստին:

«Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Մուրադովին՝ արագ արձագանքելու և լավ աշխատելու համար»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Նա տեղեկացրեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք գերեվարված հայ զինծառայողին որևէ նախապայմանո՞վ են վերադարձրել, թե՞ ոչ։

Հարցին՝ մայիսի 27-ին Գերղարքունիքի մարզի սահմանային դիրքերից մեկից 6 գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ որևէ բանակցություն եղե՞լ է, Մենուա Հովսեփյանը պատասխանեց, որ հարցի վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում։

Ինչ վերաբերում է Սյունիքի ընդհանուր վիճակին, Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրավիճակը նույնն է. ««Բոլորդ էլ տեսնում եք, որ որևէ բան նորմալ չի իրականացվում, Սյունիքն անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն։ Իրավիճակի փոփոխություն չկա, դեռ մի բան էլ վատ է, բոլորս էլ երեկ ականատես եղանք այդ դեպքին, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ ավարտ ունեցավ»,- եզրափակեց Մենուա Հովսեփյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ