Ընտրությունների վերահսկման կոմիտեն և Մեդիա պաշտպան նախաձեռնությունը մոնիտորինգի արդյունքներ են հրապարակել․ «Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը լուրերի հաղորդման ընթացքում քարոզարշավին տրամադրել է 37 րոպե 51 վայրկյան, որից՝
- «Քաղաքացիական պայմանագրին» տրամադրվել է 4 րոպե 39 վայրկյան;
- ԲՀԿ-ին՝ 2 րոպե 36 վայրկյան;
- «Լուսավոր Հայաստանին»՝ 2 րոպե 55 վայրկյան
- «Հայաստան» դաշինքին՝ 2 րոպե 50 վայրկյան;
- «Ազատ հայրենիք» դաշինքին՝ 2րոպե 39 վայրկյան;
- ՀԱԿ-ին ՝ 3րոպե 12 վայրկյան;
- «Ազգային ժողովրդական բևեռին»՝ 2 րոպե (ոչ ռեպորտաժ);
- Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին՝ 3րոպե 45 վայրկյան;
- Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը՝ 1 րոպե 56 վայրկյան;
- «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ 2 րոպե;
- «Զարթոնք» ազգային քիստոնեական կուսակցությանը՝ 2 րոպե;
- «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1 րոպե 14 վայրկյան;
- «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 րոպե 7 վայրկյան;
- «Վերելք» կուսակցությանը՝ 2 րոպե 7 վայրկյան;
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ 58 վայրկյան (ոչ ռեպորտաժ) :
Որոշ քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրապայքարին, դուրս են մնացել Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնից։ Փաստացի չի պահպանվել նաև կուսակցություններին և դաշինքներին տրվող ժամանակահատվածի համամասնությունը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տրամադրվել է բոլորից շատ եթերաժամանակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը