07 06 2021

Եվս մեկ խախտում է արձանագրվել ՔՊ-ի կողմից․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Եվս մեկ խախտում է արձանագրվել ՔՊ-ի կողմից․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է ևս մեկ խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, տեղեկացնում է Ընտրությունների վերահսկման կոմիտեն:

 

Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ հանրային ծառայություններ մատուցող «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծադիր քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ