05 06 2021

Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ․ Hraparak.am

Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ Ժամեր առաջ հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանցի դիրքապահները, որոնք օրերս ներխուժել են մեր սահման կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հովվի ուղղությամբ, նրան հորդորել են, որ անասունը չտանի այդ կողմեր, բարեբախտաբար, կրակահերթը շրջանցել է հովվին եւ ինչպես համայնքապետարանի աշխատակիցը փոխանցեց վիրավորվել է ձին։ Ադրբեջանցիցները հովվից խլել են մեծ գլխաքանակով անասուններ, թե կոնկրետ քանի գլուխ, համայնքապետարանի աշխատակիցն ասաց, թե դեռեւս հայտնի չէ, այդ հարցն են փորձում ճշտել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ