03 06 2021

Աջակցում ենք «Հայաստան» դաշինքին, որ արմատախիլ անենք այս վիժվածքներին․ պահեստազորի գնդապետ



«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» հերթական համագումարն է անցկացրել։

Yerevan.Today-ի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ հիմնականում ներկայացնելու են ղարաբաղյան  պատերազմի վետերանների անցած ճանապարհը և վերջին 44-օրյա պատերազմում կատարած աշխատանքները․

«Օրակարգում ունենք մի կարևորագույն հարց․ քանի որ այսօր վտանգը ոչ միայն սահմաններին է, թշնամին ոչ միայն արտաքին է, նաև ներքին է, հայտարարությամբ ենք հանդես գալու ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահի, «Հայաստան» դաշինքի ղեկավարի, որպեսզի կարողանանք մեր երկրի ներսից արմատախիլ անենք այս վիժվածքներին, որոնք որ մեր երկիրը հասցրել են կործանման։ Կրկնակի ուժով պայքարելու ենք ներքին թշնամու դեմ»,- ասաց ազատամարտիկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ