Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի՝«Շիշ բռնողի» հետ անմիջական կապ ունեցող շուրջ 20 հոգանոց մարդասպանների բանդայի ձերբակալումից հետո, Ոստիկանության Արաբկիրի բաժին է ժամանել «Շիշ բռնողը» եւ ձերբակալման խնդրով մեծ աղմուկ բարձրացրել:
Հայհոյել ու վիրավորել է բաժնի պետին, տեղակալին եւ օպերատիվ գծով աշխատակիցներին՝ պահանջելով ազատ արձակել բանդայի ձերբակալված անդամներին:
Հենց այս պահին Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները Արաբկիրի բաժնում հետաքննություն են անցկացնում, թե ոստիկաններից ով է նկարել գետնին պառկացված բանդայի ներակայացուցիչներին եւ ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը