26 05 2021

Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. քաղաքը վխտում է թուրքադրբեջանական գործակալներով․ Նարեկ Մանթաշյան

Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. քաղաքը վխտում է թուրքադրբեջանական գործակալներով․ Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում պատահական հանդիպեցի այս երկու՝ ակնհայտ թուրքական արտաքինով մարդկանց, ովքեր մանրամասն տեսանկարահանում էին ամենը իրենց շրջապատում...

Սա անհանգստացնող փաստ է, որ գործող իշխանությունը արդեն իսկ մեր մայրաքաղաքի անվտանգությունը ապահովել ի զորու չէ...

Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. քաղաքը վխտում է թուրքադրբեջանական գործակալներով, իսկ դուք ձեր հիմնական գործառույթը թողած, ընդիմադիրների հեռախոսներն եք լսում, մեքենաների հետևից սլեժկա անում և շտաբները գաղտնալսում:

Համոզված եմ, որ եթե այդ միջոցներն ուղղեիք մեր իրական թշնամիների դեմ պայքարին, հաստատ այս խղճուկ վիճակը չէինք ունենա այսօր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ