Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը