24 05 2021

«Սեղմում հենարանից» Հայաստանի առաջնությունը նվիրված էր պատերազմում նահատակված հերոսների հիշատակին



Հայաստանի ուժային եռամարտի և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների համագործակցությամբ Երևանում մայիսի 22-ին անցկացվեց ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնություն։

Առաջնությանը մասնակցում էին 120-ից ավելի մարզիկներ, որոնցից շուրջ 50-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, ինչպես նաև զինհաշմանդամներ։

ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը նշեց․

«2017 թվականից տարվա մեջ երկու անգամ անցկացնում ենք ուժային եռամարտի Հայաստանի առաջնություն: Բացառություն եղավ 2020-ը, որը սկզբում կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց, հոտ պատերազմը սկսվեց․․․ Սիրտ չկար պատերազմից հոտ որևէ բան անցկացնելոի փոքր դժվարությամբ եկանք այս որոշմանը, որ չնայած ամեն ինչի, պետք է առաջնությունը կազմակերպել և անցկացնել, որովհետև մեր սպորտային ընկերները մեզ հետ չեն՝ Թաթուլը, Արմենը, մեկը զոհված է, մյուսն անհետ կորած... Ամեն դեպքում որոշվեց անցկացնել, որովհետև մեր ընկերներն էլ կողմ կլինեին, որ այն տեղի ունենար: Այս առիթով մրցաշարը նվիրված է մեր ընկերների և պատերազմում նահատակված բոլոր հերոսների հիշատակին»։

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը խոսելով համագործակցությունից, նշեց, որ արդեն երեք տարի է տեղի է ունենում առաջնություն։

«Միջազգային չափանիշներին համապատասխան մրցաշար է կազմակերպված։ Այս երեք տարիների ընթացքում հաշմանդամ մարզիկների թիմը մեծացել է, տեսնում են, մոտիվացվում եւ իրենց ուժերը փորձում սպորտում: Ցավոք այս պատերազմից հետո էլ մեր շարքերն ավելացան»,-նշեց Ստեփանյանը։

Առաջնությանը մարզիկներին ոգևորելու էր եկել նաև աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանը, որը մեզ հետ զրույցում նկատեց, որ ուրախալի է հաշմանդամություն ունցող անձանց ներգրավվումը սպորտում, և պետք է հաճախ նրանց մասնակցությամբ կազմակերպվեն նման առաջնություններ։

Նշենք, որ վերջում բոլոր մարզիկները ստացան պատվոգիր, մեդալ և դրամական պարգև։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ