Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սեպտմեբրի 22-ին մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ է ընտրում: Իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովը կընտրի նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը:
Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն է, ում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը