Զինծառայողի մասին մենք դեռևս տեղեկություններ չունենք, բայց որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Պետք է օր առաջ կարողանանք զինծառայողին գտնել, օրեր շարունակ որոնողական աշխատանքները կատարվում են, բայց դեռևս որևէ տեղեկություն չկա: Զինծառայողի հեռախոսն է գտնվել դիրքից մոտ 30 կմ-ի վրա, այլ տեղեկություններ չկան»,- ասաց Արսեն Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը