«Գորիսից Սիսիան որ գնում են , ճանապարհի բերանին դրված ա Ադրբեջանի նշանը , 2 կոպեկ փող չունի՞ տանի փշալարով սահմանը քաշի , որից հետո պետք ա լինի նեյտրալ զոնա, նոր հետո՝ ադրբեջանցիների տարածքը, հասարակ բան ա դա: Բա չտանի՞ փշալար քաշի, ասի ժողովուրդ ջան հեսա սահմանը, մեր տարածքը, որ չգնան մարդիկ գերի ընկնեն»: Այս մասին մեր Yerevan.Today-ի հարցման ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
«Ասում են բյուջեն փող չկա, բա որ չկա որտեղի՞ց ես պրեմիա տալիս, ժողովրդին հարցնես ասես քո տարածքի դեպուտատն ով ա , չի իմանում, բա դու նստած տեղդ բան չես անում, մի հատ էլ պրեմիա են տալիս, պլան ե՞ս գերակատարել, ի՞նչ ես արել, հիմա էլ ասում ես փշալարի, սահմանի կարգավորման համար գումար չկա»,- նկատեց մեր զրուցակիցը.
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը