15 05 2021

Հպարտ եմ, որ հայ ազգի մեծ ընտանիքի մի անդամն եմ. զոհվածի մայր



Մի շարք մշակութային գործիչներ և զոհվածների ծնողներ այսօր հավաքվել էին նշելու ընտանիքի միջազգային օրը: Yerevan. Today-ի հետ զրույցում պատերազմում նահատակված Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը հպարտությամբ նշեց իր՝ հայկական ընտանիք ունենալու հանգամանքի մասին և հավելեց, որ այսօր հպարտությանը զուգահեռ նաև տխրություն կա, որովհետև այլևս իրենց կողքին չէ իր զավակը:

«Այսօր նշում ենք ընտանիքի միջազգային օրը, ես հպարտ եմ, որ ունեմ հայկական ընտանիք, ես հպարտ եմ, որ ապրում եմ այս ազգում և ունեմ ազգի բոլոր կարևոր իրողությունները, այն դրսևորումները, որը պետք է ունենա հայկական ընտանիքը: Ես այսօր ունեմ և՛ շատ լավ զգացմունքներ, և՛ տխուր հիշողություններ, որովհետև ունեմ շատ լավ, ուժեղ ընտանիք, լավ ամուսին, երեխաներ, բայց ավաղ, ցավոք տղաս զոհվեց: Ես կարծում եմ, որ ես զավակ եմ տվել էս մեծ ընտանիքին: Կարծում եմ, որ մեր երկիրը, մեր պետությունը պետք է համախմբված լինի  մեծ ընտանիքում, և ես հպարտ եմ, որ հայ ազգի մեծ ընտանիքի մի անդամն եմ ես»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ