Մենք ցանկանում ենք, որ հայ մայրերը այսօր ոտքի կանգնեն և կանգնեն գերեվարված, որդեկորույս և անհայտ կորածների մայրերի կողքին։ Այս մասին կառավարության մոտ, ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայրիկ» շարժման նախաձեռնողներից Էլիզա Առաքելյանը։
նա նշեց, որ դատապարտելի է այն երևույթը, երբ հանգիստ տանը նստում են այն մարդիկ, մայրերը, երբ տեսնում են, որ օրինակ իրենց հարևանը որդու կորստից հոգեխանգարմունքի մեջ է հայտնվել։
«Մենք պահանջում ենք իշխանությունից և բոլորից արթնանալ, կանգնել այդ մայրերի կողքին։ Մենք գիտենք՝ ով է թշնամին մեր, ինչպե՞ս կարող ենք հանգիստ նստել։ Պահանջում ենք ամեն գնով անել ամեն ինչ, նույնիսկ փրկագին տալ և մեր գերիներին գազանների ձեռքում չթողնել»,- ասաց Էլիզա Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը