14 05 2021

Մենք հիմա իրավունք չունենք արխային ջուր խմելու․ Ինգա Զարաֆյան



Մենք ընդհանրապես մտահոգված ենք մեր ջրերի որակով և պատճառը ոչ միայն այն է, որ մի քանի աղբյուր անցան թշնամու,  այլ  ընդհանրապես մեր մոնիթորինգի, մեր վերահսկողության և կառավարման հանդեպ չկա վստահությու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։

Փորձագետի խոսքով, շատերն ասում են, որ հնարավոր է վերահսկել մեր ջրային ռեսուրսները քանի որ ակունքը գիտենք, սակայն, ըստ նրա, չկա վստահություն հրապարակված տվյալների նկատմամբ։

Նա օրինակ բերեց օրերս Սիսիանի՝ ջրից թունավորման դեպքին, երբ «Վեոլիա» ջուրը և ԱՆ-ն տարբեր մեկնաբանություններ էին տվել։

Հարցին՝ բազմաթիվ ջրային տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, դա մեր էկոլոգիական միջավայրի վրա ՞ինչ ազդեցություն է թողել, Զարաֆյանը պատասխանեց․

«Եթե ջրային հոսքը բաժանված է մի քանի երկրների մեջ, որոնք ունենք թշնամական վերաբերմունք, դա իհարկե խնդիր է, ոնց կարող ենք ասել, որ խնդիր չէ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ