13 08 2023

Պաշարված Ստեփանակերտում ջրի խնդիրը սրվում է

Պաշարված Ստեփանակերտում ջրի խնդիրը սրվում է

Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված: Սովորական պայմաններում գործի կդրվեին պոմպակայանները՝ կիրառելով նաև դիզվառելիքով աշխատող գեներատորները: Կամ գոնե մեքենաներով ջուր կհասցնեին ջրամատակարարումից զրկված թաղամասեր: Այսօր, վառելիքի բացակայության պայմաններում, չկա նաև դրա հնարավորությունը: Պատասխանատուները հորդորում են պարզապես խնայողաբար օգտագործել ջուրը և մի քանի օր համբերել. հույս կա, որ եղանակը բարեհաճ կգտնվի ու ջերմաստիճանը մի փոքր կիջնի:

Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ