14 05 2021

Նիկոլը՝ գերագույն գլխավոր «անեսթեզիոլոգ». 7or.am

Նիկոլը՝ գերագույն գլխավոր «անեսթեզիոլոգ». 7or.am

7or.am-ը գրում է.

Նիկոլն անզգայացրել է մարդկանց։ Նա Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգն է։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը պետության, տարածքի, բանակի կորստյան և զոհերի պահով ցավ չի զգում։ Մեծ մասը նաև սիրո զգացմունքից է զրկվել։ Եվ այս ամենը Նիկոլի վարչապետության շնորհիվ։

Նիկոլը ՀՀ քաղաքացիների որոշ շրջանակների մոտ անջատել է պետության ընկալման զգայարանը։ Նա ազգը դարձրեց ժողովուրդ, իսկ ժողովրդին վերածեց ամբոխի։ Ամբոխը պետության կարիք չունի։ Այն ավերիչ է։ Իսկ նրանք, ովքեր ունեն պետության ընկալում, դեռևս չեն կարողացել իրենց ձայնը տեղ հասցնել։ Ամբոխի աղաղակների մեջ բանականության ու պետության ձայնը կորել է։

Նիկոլն անզգայացրել ու պառակտել է հայ ժողովրդին։ Շատերն ապրում են իրենց ավտոնոմ կյանքով՝ «ինձ ի՞նչ, որ շուշեցին, հադրութեցին, շուռնուխցին մնաց անտուն, ինձ հետ դա չի պատահի» պետականակործան կոդի շրջանակներում։

Միակ «զգայարանը», որն ակտիվ է պահում Նիկոլը ՀՀ քաղաքացիների մոտ, ատելությունն է։ Ատելության գերդոզայավորված ներարկումներ են արվել։

Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզն այժմ փոխարինվել է հայաստանցի–սյունեցի հակադրությամբ։ Երկուսն էլ խրախուսվում էր և է Նիկոլի կողմից։ Ավելի ճիշտ՝ Նիկոլը գործիքն է։ Այդ քարոզչական դիվերսիայի բուն հեղինակները մեր թշնամիներն են։

Եթե այս ամենին վերջ չտանք, ապա թշնամին մեր ու մեր պետության վերջը կտա։ Ժամացույցը միացված է։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ