26 01 2022

Ով է Նիկոլի սրտի թեկնածուն․ 7or.am

Ով է Նիկոլի սրտի թեկնածուն․ 7or.am

7or.am-ը գրում է․

Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ նախագահի պաշտոնից։ Ավելի ճիշտ՝ թռավ Հայաստանից։ Իր ոճին հավատարիմ։

Արմենի թռնելու տեքստից տպավորությունն այնպիսին էր, որ նա երեկ չէ առաջին օրն էր կարդացել Սահմանադրությունը և հայտնաբերել, որ ինքը, տեքստի համաձայն, պետության գլուխ է, բայց իրականում՝ մեխի գլուխ։ Հայտնաբերել էր ու նյարդայնացել։ Նյարդայնացել էր ու հրաժարական տվել՝ թռնելով։

Մի խոսքով, Սարգսյան Արմենը 4 տարի իրեն «շլանգի» տեղ դրեց, ՀՀ բյուջեն ահագին մսխեց ու ծլկեց։

Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի սրտի նախագահի թեկնածուին գտնելու փուլը։

Նա կորոնավիրուսակիր ինքնաասուլիսի ժամանակ ներկայացրեց ապագա նախագահի մասին իր պատկերացումները, թե բա նա պետք է կառավարության ու ԱԺ ՔՊ–ական թևի հետ ներդաշնակ լինի։ Ավելի պարզ ասած՝ ուսապարկ։ Քանզի միայն ուսապարկային սկզբունքով է Նիկոլը պաշտոնների նշանակում։

Շրջանառվում են որոշ թեկնածուների անուններ՝ մասնագիտությամբ Կարեն Դեմիրճյանի որդի աշխատող Ստեփան Դեմիրճյան, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյան, ազատ մասնագիտության տեր Էդմոն Մարուքյան և նմանատիպ այլ կարկառուն դեմքեր։

Դեմիրճյանի անունն, իհարկե, արհեստականորեն է դրվել շրջանառության մեջ, քանզի նա թեմայի մեջ չկա։

Արամն ու Էդմոնը յալվար են, կուզենան նախագահ աշխատել Նիկոլի մոտ, բայց վերջինս նրանց դիշովկի կարգավիճակում է պահում ու հազիվ թե նախագահի պաշտոն տա, որքան էլ որ նրանք փորձեն լիզել Նիկոլի կոշիկները։

Նիկոլն, ամենայն հավանականությամբ, իր ուսապարկային բազայից կընտրի մեկին։ Դա կլինի դդում հիշեցնող գլխի կառուցվածք ունեցող «արվաևամոլ» Արայիկ Հարությունյանը, թե՞ մեկ ուրիշը, արդեն էական չէ։ Ում էլ նշանակի Նիկոլը, ԱԺ ՔՊ–ական մեծամասնությունը դակելու է։ Ստանալու ենք հերթական գրպանային անիմաստ պաշտոնյային, որը թանկ է նստելու հարկատուներիս վրա։

Եթե կոնկրետ Արայիկի վրա կանգնի Նիկոլի սիրտը, ապա կունենանք հերթական պաշտոնյան, ով երկար տարիներ աչքի է ընկել հակառուսական քարոզչությամբ։

Կրկեսի վերածված քաղաքական դաշտում ում էլ նախագահի աթոռին նստեցնեն, միևնույն է Նիկոլի համար ծաղրածուի դեր է կատարելու։ Այնպես որ, քաղաքական զարգացումներն այլ հարթության մեջ պետք է փնտրել։

Հ․Գ․ Նիկոլը կարող է նախագահի թեկնածու առաջարկել «Չալոյին»։ Հա՛մ շատ խորհրդանշական կլինի, հա՛մ ամենաարժանավորն է՝ անշահախնդիր քայլել է հեղափոխական խմբակի հետ ու մինչև հիմա ասֆալտի ոչ մի տենդեր չի շահել, ոչ մի պարգևավճար չի ստացել, ոչ մի հեղափոխական կատու չի գզել․․․

Հ․Գ․–2 Լուր տարածվեց, որ Նիկոլը կորոնա է «բռնել»։ Համացանցում ոմանց մոտ հույս արթանացավ, որ գոնե այդ ճանապարհով նա կհեռանա․․․

Ժողովո՛ւրդ ջան, հույսը կորոնավարակի վրա պետք չի դնել։ Նիկոլի հեռացումը քաղաքական, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարհով պետք է լինի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ