Ապրիլի 17-ին Ռինդում Փաշինյանը մանկապարտեզի բացման անվան տակ՝ փոքրաթիվ մարդկանցով հանդիպում էր կազմակերպել՝ ըստ էութան տեսախցիկների առաջ քարոզարշավ անելու նպատակով:
Ռինդում վարչապետացու Փաշինյանը խուսափել է ուղիղ շփումներ ունենալ իրեն դիմավորած բնակիչների հետ, խուսափել է նրանց հուզող հարցերը լսել, անգամ հրաժարվել է սրտաբաց գյուղացիների հյուրասիրության հրավերից։ Համաձայնության դեպքում վարչապետ Փաշինյանին նարնջից թորվող օղու հաճելի արարողակարգն էր սպասվում:
Մերժումից մի քիչ սրտնեղած հյուրընկալ ռինդեցիները Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ կիսվում են իրենց տպավորությունների մասին։ Բայց պարզ ու միամիտ գյուղացիներին առավել տպավորել և վիրավորել էր վարչապետի մեծաթիվ թիկնազորի լարված տեղաշարժը՝գյուղով մեկ:
Հատկապես զայրացած էին Փաշինյանին ուղեկցած սև ջիփերի քանակից, ասում են էդ արհեստական ճոխությունը իրեն հատուկ չէր, բայց ինքն ավելի շվայտ ծախսող դուրս եկավ:
Հիշում էին, թե ինչպես ե Փաշինյանին դիմավորող մարզպետարանի աշխատակիցները կեսգիշերին ճանապարհները ասֆալտով կարկատան արել, իսկ առավոտ կանուխ իրենց բակ ու բոստաններ են լցվել անվտանգության աշխատակիցները և սարսափեցրել են գյուղացիներին:
Պարզ ու մարդկային գյուղացին ոչ մի կերպ չի ընկալել, թե ինչու է իր սիրած Նիկոլն այդչափ վախենում անգամ գյուղացուց, ինչու է զորքով տեղաշարժվում կամ այդքան պարապ, այն էլ՝ հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում, երբ անտեր ու անտուն մնացած ընտանիքներ կան Հայաստանում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը