07 05 2021

«Ուփս»․ Ալեն Սիմոնյանը պատահմամբ միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը



Այսօր՝ մայիսի 7-ին խորհրդարանում հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ Երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարակից զեկուցողին հարցեր տալու համար պատգամավորները կարող են հերթագրվել, հանկարծ միացավ մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Չգիտեմ Քոչարյանի դատն ա»։

Ալեն Սիմոնյանն այդ երևույթին կարճ արձագանքեց. «Ուփս»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտնել էր, որ մայիսի 6-ին, ժամը 11։45-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արաբկիր), դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ