Պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց մարդու իրավունքների խախտումների ծավալի, խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ՝ ձեր լռությունն էր, որ բերեց սրան, որովհետև դուք ձեր լռությամբ վնասեցիք մարդու իրավունքների համակարգը», - նշեց Թաթոյանը:
Նրա խոսքով՝ մեր քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով լուծվեց.
«Մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել և ամբողջը տրված էր քաղաքականին»:
ՄԻՊ-ը նաև հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում:
«Ես իրենց ասում եմ՝ դուք ձեր պահվածքով վնասել եք մարդու իրավունքների համակարգը, դրա համար պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքի պաշտապանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությանը», - նշեց պաշտպանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը