Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Կասյան փողոց-Հր. Քոչարի փողոց խաչմերուկում (Բարեկամության հրապարակ)՝ Կիևյան և Հր. Քոչարի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը