Կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 23-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան- Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը