Ադրբեջանը կվերադարձնի երեք հայ ռազմագերիների, հատնում Sputnik Ադրբեջան-ը։
Խոսքը Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի եւ Սեյրան Թամրազյանի մասին է։ Նշվում է, որ նրանց մոտակա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը Երեւան կտեղափոխի ռազմական ինքնաթիռով։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ վերադարձն իրականացվել է, քանի որ չի հաստատվել նրանց մասնակցությունը «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողությանը»:
Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը