168.am-ը գրում է. «Մինչ Ազգային ժողովում իմքայլականները այսօր ողջ օրվա ընթացքում քվորում էին ապահովում Նիկոլ Փաշինյանի չընտրության բեմականացված ներկայացման համար, հրապարկվեց գերության մեջ հայտնված եւ խոշտանգումներով սպանված հայ քաղաքացիների անունները։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձի հարցով զբաղվող թերեւս միակ պաշտոնյան, որը ԱԺ անկախ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ համարձակվել էր բարձրաձայնել ճշմարտությունն առ այն, որ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս գերիների վերադարձի հարցում, վայրկյան հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Չնայած պաշտոնանկությանը, լրատվամիջոցին հասած տեղեկություններով, Բորիս Ավագյանը, ով հանդիսանում է գեներալ Մուրադովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է շատ ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցով բանակցություններով՝ առանց պետական որեւէ աջակցության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը