03 05 2021

Նիկոլ Փաշինյանն իր փուչիկ էությամբ թռնում է օդ. ակցիայի մասնակից



Ազգային ժողովի մոտ այսօր «Ազատագրում» շարժումը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկարով փուչիկներ օդ բաց թողեցին՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե Փաշինյանի կառավարումը որքան նման է փուչիկի:

«Մեր նպատակն այն է, որ այս ակցիան լիովին նկարագրի և բնորոշի Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի էությունը: Այս փուչիկները լիարժեք ցույց են տալիս, թե իրենք ինչպես են գործում՝ շատ աղմուկ, ոչ մի դարակն արդյուքն և վերջում այդ ամենը տրաքում է մեր ազգի գլխին:

Փաշինյանը պետք է հասկանա, որ շարունակելով ղեկավարել երկիրը նման խայտառակ պարտությունից հետո, գլխատու է մեր արժանապատվությունը: Քանի նա կա ամեն օր մենք աշխատելու ենք, որ իրենք միշտ անհանգստություն զգան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ