Politik.am-ը գրում է․ Պատերազմի 44 օրերին հանրությանը ստով կերակրած և ստի մոնումենտ դարձած Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում կյանք է վայելում: Քիչ առաջ նա ֆեյսբուքյան Cigar.am փակ խմբում հրապարակել է սիգարով լուսանկար և բարի լույս մաղթել բոլորին:
Հետաքրքիր է, թե իր օլիգարխիկ հաճույքներով ում է բան հասկացնում Արծրուն Հովհաննիսյանը: Ի վերջո իր ներկայացրած իշխանության գործունեության հետևանքով հազարավոր հայորդիներ են զոհվել և կարելի էր առավել զուսպ դրսևորվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը