Մենք ունենք դեպքեր, երբ Ադրբեջանի կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ և նրանց այլևս հնարավոր չի լինում վերադարձնել։ Սա նույնպես իրավունքների կոպիտ խախտում է, առավել ևս, որ մեր երկու երկրների միջև տեղի չի ունեցել ոչ սահմանագծում, ոչ սահմանազատում. Իսկ սահմանների գործընթացի հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին:
«Հիմա մեր մեր ԶՈՒ ծառայողները, սահմանապահ զորքերի ծառայողները իրականացնում են անձնուրաց, հերոսական ծառայություն: Բայց խնդիրն այն է, որ այս վիճակը նրանցից էլ կախված չէ, որովհետև մենք այնտեղ ունենք, ցեղասպան քաղաքականության արդյունքում զինվորականներ: Ինձ ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից: Ես որպես ՄԻ պաշտպան, որպես կառավարությունից անկախ հաստատություն բարձրացնում եմ այս հարցերը և շարունակելու եմ բարձրացնել»,-ասաց Թաթոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը