Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
«Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայամաններում ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չեն դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվասման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում են մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ այսօր գրանցվել է 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիր գտնվում է հիվանդանոցներում:
Նախարարը հայտնեց, որ ինքը արդեն պատվաստվել է, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց
«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում գտնվող բոլոր մարդիկ կպատվաստվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը